News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եվրահանձնաժողովի ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր հրաժարականի պաշտոնական արարողության համար որպես ֆոն է ընտրել Scorpions-ի «Փոփոխությունների քամի»-ն՝ Բեռլինի պատի փլուզման մասին հայտնի բալադը, հաղորդում է Euronews-ը:

Հանդիսավոր հրաժեշտին պաշտպանության արդեն նախկին նախարարի հետ մասնակցել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիայում նման արարողությունները կազմակերպվում են պետության եւ կառավարության ղեկավար բարձր պաշտոններից հեռանալու կապակցությամբ: Բանակում նման տոնը ամենահեղինակավորն է համարվում:  Իսկ Բունդեսվերի փողային նվագախմբին երաժշտությունը պատվիրում է օրվա հերոսը: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում պարտավորությունները կստանձնի նոյեմբերի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ