News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը՝ ծնված 1961 թվականին, ով մահացել էր բժշկական կենտրոնում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1995 թվականին:

Քննության տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետեւել է փողոցում քայլող Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ