News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես ինքս որպես դատավորի թեկնածու դարձել եմ 24 տարեկանում, նշանակվել եմ 25 տարեկանում, եւ տարիքային շեմն իջեցնելու մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների  հետ զրույցում ասաց դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքի» փոփոխությունների նախագծին։

«Գտնում եմ, որ վերջնական արդյունքը, դատավորի հատկանիշներին տիրապետելու առումով, պետք է գնահատի Բարձրագույն դատական խորհուրդը»,–նշեց նա։

Բարեվարքության կանոնների առնչությամբ դատավորը ասաց, որ դատավորների բոլոր թեկնածուները այս պահին էլ ենթարկվում են այդ կանոններին եւ ներկայացնում գույքի վերաբերյալ հայտարարագիր:

«Ցանկացած մեխանիզմի, որը կներդրվի դատաիրավական բարեփոխումների առումով, ես կողմնակից եմ՝ այն պայմանով, որ դա բխի Սահմանադրությունից եւ օրենքով նախատեսված կարգավորումներից»,–հավելեց Անդրանիկ Մնացականյանը։

Նշենք, որ Անդրանիկ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի գործով դատավորն է։

Հավելենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28–ից իջեցնել 25–ի։

Տպել
Ամենաշատ