News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Հերոսի կոչում է շնորհել «Ուրալյան ավիաուղիների» Ա321 օդանավի 2 օդաչուներին, որոնք օգոստոսի 15-ին Մերձմոսկվայում իրականացրել էին վթարային վայրէջք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես հրաման եմ ստորագրել օդանավի անձնակազմին պարգեւատրելու մասին, որը, ինչպես հայտնի է, ոչ սովորական կոշտ վայրէջք էր կատարել Ժուկովսկու օդանավակայանում: Օդանավի հրամանատարը եւ երկրորդ օդաչուն պարգեւատրվել են Ռուսաստանի Դաշնության Հերոսի կոչումներով, անձնակազմի մնացյալ բոլոր անդամները՝ Խիզախության շքանշանով»,- ասել է Պուտինը՝ բացելով ԱԽ մշտական անդամների հետ խորհրդակցությունը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ նման իրադարձությունները հնարավորինս քիչ կլինեն: «Կցանկանայի, որ ընդհանրապես ոչ մի նման բան տեղի չունենար»,- ասել է նա: «Բայց այս ընկերության օդաչուական կազմի պատրաստվածության որակը կարելի է գոհացուցիչ համարել»,- նշել է Պուտինը:

«Ուրալյան ավիաուղիների» Ա321 օդանավն իրականացնում էր Մոսկվայից Սիմֆերոպոլ չվերթ: Օդանավում կար 226 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամները:

Թռիչքից անմիջապես հետո օդանավը բախվել է ճայերի, թռչուններն ընկել են շարժիչի մեջ: Օդանավի հրամանատար Դամիր Յուսուպովը եւ երկրորդ օդաչու Գեորգի Մուրզինը որոշել են շտապ վայրէջք կատարել Ռիբինսկոյե գյուղից ոչ հեռու եգիպտացորենի դաշտում: Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոյի խոսքով՝ դա միակ ճիշտ որոշումն էր:

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել անջատված շարժիչներով եւ հավաքած անիվներով: Անձնակազմը ուղեւորներին տարհանել է փչովի սանդուղքներով: Վերջին տեղեկություններով՝ բժշկական օգնության է դիմել 76 մարդ, այդ թվում՝ 19 երեխա:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթեւեկության անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման մասին: Քննություն է կատարում նաեւ հատուկ հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ