News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է համակարգված քաղաքականություն ձեւավորել ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում: Այս մասին օգոստոսի 16-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Քիշնեւ տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Ալեքսանդր Սուբբոտինը:

Նախարարը հավելեց, որ ամբողջ Միության համար համակարգային խնդիր է  ապրանքների առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռությունը: Կետային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքին զուգահեռ անհրաժեշտ է մշակել քաղաքականության վարման միասնական համակարգ:

Անդրադառնալով անդրազգային ընկերությունների հնարավոր ստեղծմանը՝ Սուբբոտինն ասաց, որ այդ քայլին գնալու համար անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, քանի որ ընկերությունների արհեստական միավորումը մրցակցության տեսանկյունից կարող է խնդիր ստեղծել:

«Միեւնույն ժամանակ, առաջարկվել են մի քանի ուղղություններ, որոնցով կարելի է մշակել հնարավոր տարբերակները, դրանց թվում են վերելակների կառուցումը, գյուղատնտեսական մեքենաշինությունը, նոր սերնդի մարտկոցների ստեղծումը:

Այնուամենայնիվ, այդ հնարավորությունները առավելագույնի հասցնելու համար անհրաժեշտ է լուծել տրանսպորտի եւ լոգիստիկայի խնդիրները: Բացի այդ, պետք է լուծել թվայնացման հարցերը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ առաջին արդյունքները տեսանելի կլինեն 6 ամիս անց», - ասաց նա:

Ըստ նրա՝ Իրանը ԵՏՄ-ի շատ կարեւոր գործընկերն է, եւ ԵՏՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի վավերացումը կարող է լավ պայմաններ ստեղծել երկրների միջեւ առևտրի աճի համար:. 

«Իրանական շուկան շատ պահանջված է ծավալի տեսանկյունից:  Բացի այդ, ԵՏՄ շուկայի համար հետաքրքիր է  մրգերի և բանջարեղենի ներմուծումը: Այս ոլորտում Միությունը դեռ լիովին ինքնաբավ չէ: Երկու տարվա ընթացքում Իրանի հետ առեւտրաշրջանառությունը  կրկնապատկվել է ՝ հասնելով 1 միլիարդ դոլարի ծավալի», - ընդգծեց նախարարը:

Սուբբոտինը նշեց, որ մյուս կարեւոր գործընկերը կարող է լինել  Սինգապուրը, եթե 2019-ի հոկտեմբերին Երեւանում համաձայնագիր ստորագրվի:

«Մոլդովան, որպես դիտորդ երկիր, կարող է Միության հետ առեւտրի պայմանների որոշակի վերանայումների հույս ունենալ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ երկրի իշխանությունները հետաքրքրություն եւ ակտիվութւյուն ցուցաբերեն:

Ոչ մի խնդիր չկա այն առումով, որ Մոլդովան Միության հետ չունի ընդհանուր սահմաններ: Ինչպես տեսնում ենք, այս գործոնը չի խանգարում Հայաստանին», - եզրափակեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ