News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի գործը մինչ օրս չի մակագրվել առաջին ատյանի որևէ դատավորի, քանի որ այդ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ Երևան քաղաքի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով գործն ուղարկել առաջին ատյանի դատարան, որպեսզի գործը մակագրվի այն պարզ պատճառով, որ բոլորի մտահոգությունները վերանան։ Կարծում եմ, եթե ոչ այսօր, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի գործը կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության և համապատասխան ընթացակարգը կիրացվի։ Գործը վճռաբեկ դատարանում է գտնվում։ Մինչև Վճռաբեկ դատարանի կողմից, տվյալ գործով վերջնական դատական ակտ  չկայացվի՝ առաջին ատյանում այդ գործը չի կարող քննվել»,–ասաց նա՝ ընդգծելով, որ քանի դեռ գործը Վճռաբեկ դատարանից չի գնացել առաջին ատյանի դատարան, այդ գործը չի կարող վերամակագրվել։

Փոլադյանը նշեց, որ դատական գործերը օրենքով նախատեսված կարգով բաշխվում են համակարգչային ծրագրի միջոցով։

«Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այդ գործն առկա չէ, ճիշտ է դատավորի լիազորությունները (խմբ– նկատի ունի Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին) կասեցվել են և իր վարույթում գտնվող 43 գործերից 37–ը մակագրվել են, սակայն Քոչարյանի գործը դեռ մակագրված չէ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ