News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ջերմուկի բնակիչները չեն ցանկանում իրենց առողջարանային քաղաքը  վերածել հանքավայրին կից բնակավայրի: Այս մասին հայտարարվեց Ջերմուկում անցկացվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ հանրահավաքում:

«Ջերմուկը առողջարանային քաղաք է: Ժամանակին Ջերմուկի բնակիչներին չեն հարցրել՝ նրանք ցանկանում են իրենց քթի տակ հանքավայրի շահագործում: Բացի բնապահպանականից, հարցը մի ամբողջ շարք խնդիրներ է պարունակում: Կփոխվի ապրելու ոճը, քաղաքը կվերածվի շինհրապարակի: Ցանկանո՞ւմ ենք արդյոք մեր քաղաքը վերածել Քաջարանի նման ինչ-որ բանի: Ո՛չ»,- ասում են Ջերմուկի բնակիչները:

Ելույթ ունեցողը հիշեցրեց, որ հանրահավաքին հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ առայժմ հայտնի չէ՝ նա մտադիր է արդյոք գալ: «Երեկ մենք կառավարությանը փաստաթղթեր ենք փոխանցել: Հույս ունենք, որ կառավարությունը եւ անձամբ Փաշինյանը չեն հասցրել ծանոթանալ նախօրեին տրամադրված փաստաթղթերին, եւ չենք ցանկանում մտածել, որ մեզ խաբում են»,- արձանագրեց ելույթ ունեցողը՝ հիշեցնելով Փաշինյանի ավելի վաղ տված Ջերմուկ գալու խոստումը, երբ փորձաքննությունն  ավարտվի: «Հեղափոխության գաղափարախոսությունն է ժողովրդավարությունը: Կարող եք ինքներդ Փաշինյանի էջում նայել Ամուլսարի հարցով մեկնաբանությունները: 90 տոկոսից ավելին դեմ է»,- շեշտեց ելույթ ունեցողը:

Հանրահավաքին մասնակցում են նաեւ տեղի ունեցողով հետաքրքրված զբոսաշրջիկներ:

Հաջորդ ելույթ ունեցողը հիշեցրեց, որ բանավոր պայքարը կարող է տեղափոխվել ձեռնամարտի ոլորտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել