
Գերմանիայում ռազմական թարգմանչին մեղադրանք է առաջադրվել իրանյան հետախուզության օգտին լրտեսելու համար, հաղորդում է AP-ը:
Դաշնային դատախազության հայտարարության մեջ ասված է, որ Գերմանիայի եւ Աֆղանստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանություն կատարելու եւ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու համար:
Կասկածյալը, որի անունն է Աբդուլ Համիդ Ս., մի քանի տարի աշխատել է որպես թարգմանիչ եւ խորհրդական գերմանական բանակում: Նա ձերբակալվել է հունվարի 15-ին եւ մինչ այժմ գտնվում է կալանքի տակ:
Ավելի վաղ Spiegel Online-ը հաղորդել էր, որ կասկածյալին հասանելի էին գաղտնի նյութերը, այդ թվում՝ Աֆղանստանում գերմանական զորքերի առաքելության մասին: