News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը հայտնել է Կոնգրեսին, որ պատրաստվում է վաճառել Թայվանին F-16 կործանիչներ 8 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով:

AP-ի հաղորդմամբ՝ վարչակազմը ոչ պաշտոնապես ծանուցել է օրենսդիրներին երթադրյալ վաճառքի մասին:

Թայվանին F-16  վաճառելու համաձայնագիրը բավականին վիճելի է, քանի որ Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու նախաձեռնությանը եւ, մասնավորապես, դեմ է առաջադեմ կործանիչներին:

«Այսօր վարչակազմը կարեւէր քայլ է կատարել Միացյալ Նահանգների եւ Թայվանի ազգային անվտանգությունն ամրապնդելու գործում F-16 ինքնաթիռներ վաճառելու միջոցով»,-ասել է Թայվանի կողմնակից, սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Թեդ Կրուզը: «Հաշվի առնելով, որ Չինաստանը մեծացնում է իր ուժերը մեզ եւ մեր դաշնակիցներին սպառնալու համար՝ այժմ շատ կարեւոր է, որ Թայվանն ունենա ինքնապաշտպանության համար անհրաժեշտ աջակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ