News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դաժան սպանությունը պատվիրելու համար հետախուզվող 45-ամյա Ռուբեն Սարգսյանին, որն առավել հայտնի է «Ուդի» մականվամբ, մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել։ Փոխարենը սպանության գործով կալանքի տակ են Շաք մականունով հայտնի Սարգիս Ֆարմանյանը և Նարե Ներսիսյանը։

2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի բնակիչ Էդգար Գյուլազյանի դին։ Դատաբժիշկները պարզել էին, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից: Ըստ քննչական վարկածի՝ նրան սպանել են մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով։ Ըստ գործի նյութերի՝ սպանությունը պատվիրել է Ռուբեն Սարգսյանը, կատարել՝ Նարե Ներսիսյանը, իսկ վերջինիս այդ հարցում օժանդակել է Շաք մականվամբ հայտնի Սարգիս Ֆարմանյանը։

Նշենք, որ դեռևս 2017թ. օգսոստոսի 16–ին Ռուբեն Սարգսյանը դատապարտվել էր 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման՝ Էդգար Գյուլազյանի առևանգումը կազմակերպելու համար, սակայն մեկ տարի անց՝ 2018 թ. նոյեմբերի 12–ին, համաներման հիմքով ազատվել է պատժի կրումից:

Ըստ նախաքննության տվյալների՝ առևանգման դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով Սարգսյանը պատվիրել է Գյուլազյանի սպանությունը։

Նշենք, որ սպանության դեպքը բացահայտվել է մեկ տարի անց՝ մեկ այլ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։

Սպանության գործով մեղադրյալներ Նարե Ներսիսյանը և Սարգիս Ֆարմանյանը իրենց մեղավոր չեն ճանաչում։

Սարգիս Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել 2019թ. մարտի 4–ին ՀՀ Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (պատվերով սպանությանն օժանդակելը):

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երակարացվել է երեք անգամ։

NEWS.am–ի հետ զրույցում Ֆարմանյանի պաշտպան Լիաննա Բալյանը հայտնեց, որ

մինչ օրս նախաքննական մարմինը չի վերացրել իր պաշտպանյալի տեսակցության արգելքը:

Սարգիս Ֆարմանյանն ամուսնացած է և խնամքին ունի երկու անչափահաս երեխա։ Բալյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ունի անբուժելի հիվանդություն և այդ հիմքով ազատվել է Զինված ուժերում ծառայելուց. տառապում է Երևանյան հիվանդությամբ, հաճախակի ունենում է ցնցումներ, ունի լյարդի, լեղապարկի և երիկամի հիվանդություն:

Անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին, Լիաննա Բալյանն ասաց, որ քրեական գործը կառուցված է անհիմն կասկածի և ենթադրությունների հիման վրա։

«Մեկ տարի չբացահայտված գործը թմրամոլությամբ տառապող ոմն անձի ցուցմունքով իբր բացահայտվեց։ Իմ պաշտպանյալին հեռուստացույցով և սոցիալական կայքերով ցույց տվեցին, հայտարարեցին մարդասպան, հրապարակելով բոլոր անձնական տվյալները՝ խախտելով անմեղության կանխավարկածը և սա այն դեպքում, որ Ուդի մականունով անձը հետախուզման մեջ է, և հայտնաբերված չէ, գործով չկան ապացույցներ, բացի թմրամոլի անհիմն վարկածի»,- ասաց փաստաբանը։

Լիանա Բալյանի խոսքով՝ քրեական գործի քննության հինգ ամիսների ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանի ոստիկանությունը վնասազերծել է ցանցային շորթիչների խոշոր հանցախմբին
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, խաբեբաների զոհը՝ Հու ազգանունով տղամարդը, հայտնել էր տեղական ոստիկանությանը, որ նրան խաբել են 400 հազար յուանի չափով (56 հազար 534 ԱՄՆ դոլար) բիտկոինի ներդրումների կեղծ հարթակի միջոցով…
Ալաբամայի հետաքննիչները գտել են 22 տարի առաջ կատարված դաժան սպանության կասկածյալին
Ընդ որում՝ հետաքննիչները հայտարարել են, որ զոհի բացակայող ներքին օրգանները հեռացվել են վիրաբուժական եղանակով…
Բաշկիրիայում 17-ամյա աղջիկը թասի մեջ խեղդել է փոքրահասակ քրոջը, որը խանգարել է դասերը պատրաստել
Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին յոթամյա աղջիկը սկսել է քմահաճություն անել…
Սիեթլում արագընթաց տրամվայի կայարանում կրակոցներ են հնչել. սպանվել է 1, վիրավորվել է 2 մարդ
Դեպքի ականատեսները պատմել են հետաքննությանը, որ կասկածյալի եւ առնվազն երկու տուժածների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել կայարանում…
Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը
Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Ճանճիկյանը տաքսու վարորդ է…
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Արման Բաբաջանյանի ահազանգի առնչությամբ
Պարզաբանենք, որ ահազանգը ստանալուն պես ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկել են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ...