News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 05
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ օգոստոսի 10-ին Շինուհայր գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով Շինուհայր գյուղի բնակիչ 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ, նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում Հարժիս բնակավայրի 9-րդ փողոցի վերջնամասից խաբեությամբ՝ զրուցելու պատրվակով Սոնա Գ.-ին նստեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան, որից հետո ավտոմեքենայում բռնություն գործադրելու՝ ձեռքերը բռնելու և բերանը փակելու եղանակով առևանգել են աղջկան։

Նրանց մեքենան  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում վթարի է ենթարկվել և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Աղամալյանը տեղում մահացել է, իսկ Սոնա Գ.-ն և Գ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հաստկանիշներով, իսկ առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ն կետի հատկանիշներով:

2 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 4-ից 5-ը
Մասնավորապես՝ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, ընտանեկան…
Հունաստանի հյուսիսում միգրանտներով ավտոմեքենա է վթարի ենթարկվել. զոհվել է 7 մարդ
Մահացու վթարը տեղի է ունեցել ճանապարհի վրա տարվող շինարարական աշխատանքների պատճառով...
Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինգ հայ է մահացել
Հինգերորդ զոհը՝ երկու երեխաների մայր Տելիա Փափազյանն է, որը ընտանիքով...
CNN. ԱՄՆ ՊՆ-ում հայտարարել են, որ Բեյրութի պայթյունի` հարձակում լինելու նշաններ չկան
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրություն էր հայտնել, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառը հարձակումն է...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
Տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը...
Ալ. Սիմոնյանի և «Ադեկվադ»-ի Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է
Ա.Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին...
Ամենաշատ