News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1993 թ.) մոտ 80 մ գլորվել է ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Շտապօգնության աշխատակիցները վարորդի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տպել