News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 05
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Շանհայում տղամարդը 3 ժամ տոննաներով աղբ է փորփրել, որ օգնի կնոջը գտնել հանրաճանաչ երգիչ Ուիլբեր Պանի համերգի տոմսերը, փոխանցում է Asia One-ը: 

Տղամարդու կինը տոմսերը փոստով է ստացել: Կարծելով, թե դա գովազդ է, նամակը գցել է աղբամանը: Կինն իր սխալը հասկացել է միայն հաջորդ օրը:

Շանհայում աղբը ըստ կարգերի է տեսակավորվում. այն կարող է լինել չոր, խոնավ եւ կրկնակի օգտագործման համար պիտանի: Աղբը սովորաբար կուտակվում է 2-3 օր, մինչ այն հավաքելու համար գալիս են համապատասխան կոմունալ ծառայությունից:

Կնոջ ամուսինը ծառայության աշխատակիցների հետ միասին, այնուամենայնիվ, կարողացել է գտնել տոմսերը՝ փորփրելով 3 տոննա աղբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ