News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Գիտնականները մոդելավորել են Երկրի վրա միջուկային պատերազմի հետեւանքները՝ օգտագործելով «Մթնոլորտի կլիմայական մոդելի» ժամանակակից 4D տարբերակը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է «Երկրաֆիզիկական հետազոտությունների ամսագրում», հայտնում է Life-ը: 

Գլոբալ միջուկային պատերազմին կլիմայի արձագանքի հետազոտությունը գործընկերների հետ միասին կատարել է Նյու Ջերսիի Ռութգերս համալսարանից մթնոլորտային երեւույթների բնույթի ոլորտի փորձագետ Ջոշուա Կուպը:

Հստակեցվում է, որ փորձարկման հիմքում դրված էր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պոտենցիալ հակամարտությունը:

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ այս միջուկային տերությունների դիմակայությունը կարող է «Երկիրը խորասուզել 10-ամյա ձմռան մեջ», ինչը կդառնա գլոբալ ջերմաստիճանի անկման պատճառ, որը ամենաբարձր նշմամբ Ցելսիուսի 9 աստիճանից չի բարձրանա:

Դրանից բացի, միջուկային հակամարտության հետեւանքով մոլորակի վրա կիշխի մթությունը, քանի որ առաջացած հրդեհները մթնոլորտ կարտանետեն 147 մլն տոննա մուր, որը վարագույր կստեղծի եւ կծածկի արեգակի լույսը: Այս աղտոտման ցրվելու համար կպահանջվի մոտ 7 տարի, եւս 3 տարի, որ լույսի հետ կապված իրավիճակը նորմայի վերադառնա:

Հաղորդվում է նաեւ, որ հակամարտությունը կարող է դառնալ մուսոնների կոլապսի եւ Էլ Նինյո ցիկլոնի բնույթի փոփոխությունների պատճառ: Հյուսիսային բեւեռային մրրիկը կուժգնանա եւ ժամանակի ընթացքում ջերմաստիճանի զրոյից ցածր նվազում կառաջացնի ինչպես Արկտիկայում, այնպես էլ Հյուսիսային Եվրասիայում:

Իրենց հետազոտության արդյունքները մեկնաբանելով՝ գիտնականները նշել են, որ լայնածավալ միջուկային հարձակման անցկացումը համարում են «ինքնասպանություն նախաձեռնող երկրի համար»: Նրանք նաեւ հավելել են, որ կարեւոր որոշումներ ընդունող մարդիկ պետք է տեղեկացված լինեն այդպիսի հակամարտության կլիմայական հետեւանքների մասին:

Նշվում է, որ ստացած արդյունքները հաստատել են ՆԱՍԱ-ին առընթեր Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գործընկերների կանխատեսումը, որոնք 2007 թվականին ներկայացրել էին իրադարձությունների զարգացման իրենց մոդելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել