News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք մեր արդյունաբերության եւ արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք մեր արդյունաբերության եւ արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Սա շատ կարեւոր եւ նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել: Այս աշխատանքը նուրբ է, որովհետեւ մենք արդյունաբերությանը եւ ներդրողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրայկանացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողությունները ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականությունը եւ ոչ թե պարզապես նրանց, կներեք կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը եւ իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու նրանց հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Կոտայքի մարզը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, նաեւ այս ընթացքում էլ եղել են նվիրյալներ, խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել.  «Եւ ես ուզում եմ` այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետեւ կարող ենք ասել, որ արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ եւ ֆանատներ, ովքեր բացի արդյունաբերությունից ուրիշ բան չեն ուզում տեսնել, ուրիշ բանի մասն չեն ուզում լսել եւ դա շատ կարեւոր հատկանիշ է: Իհակե, սա չի նշանակում, թե մենք որեւէ կերպ նսեմացնում ենք տնտեսության մյուս ճյուղերի նշանակությունը, կարեւորությունը»:

Փաշինյանի խոսքով` Կոտայքը շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի, այսօր Ծաղկաձորը Հայաստանի ամենակարեւոր զբոսաշրջային ուղղություններից մեկն է եւ իր կարծիքով` Կառավարության հաջորդ կարեւոր առաջնահերթությունը` զբոսաշրջությունը, նույնպես պիտի Կոտայքում զարգանա:

«Նաեւ բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան Կոտայքի  մարզում եւ Կառավարությունը այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները ոտի տեղ անելու, ոտքի կանգնելու  հնարավորություն ստանան եւ իհարկե արդյունաբերական գյուղատնտեսությունը նույնպես մեզ համար շատ կարեւոր է եւ Կոտայքի մարզն այստեղ էլ ունի մեծ պոտենցիալ: Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով ի նկատի ունեմ, որ գյուղատնտեսության  ՕԳԳ-ն պիտի ավելանա եւ սա ռազմավարական խնդիր է»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչեր են կառուցվում Սյունիքի մարզում. Փաշինյանի հրապարակած հերթական տեսանյութը
Հիմնանորոգվում է Մեղրիի ամենաշատ սան ունեցող մանկապարտեզը: Ծրագրի արժեքը 336,8 մլն դրամ է, որից «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորումը 117,9 մլն դրամ է, իսկ պետությանը՝ 218,9 մլն դրամ...
Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը. Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել
Մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները…
2019 թվականին Հայաստանում նախորդ տարվա համեմատությամբ ներդրումները կրկնակի կրճատվել են. պատգամավոր
Եթե իրավիճակը զարգանա այս ոգով, օգոստոսին մեզ կոլապս է սպասում…
Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը․ Հայկ Մարության
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում կատարել Օղակաձև զբոսայգու վերակառուցման վերաբերյալ․․․
«Այս տարվա 2-րդ կիսամյակը ներդրումների լավագույն ժամանակն է». արագացված ամորտիզացիայի նոր հնարավորություն
2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող...
Կառավարությունն արտոնություններ է տրամադրել մի շարք ներդրումային ծրագրերի. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ
«Նակի» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ջերմոցների կառուցման համար...
Ամենաշատ