News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

ԴՆԹ նոր հետազոտությունների համաձայն՝ Եվրոպայում քարանձավային արջերը մոտ 24 հազար տարի առաջ ոչնչացել են նախնադարյան մարդու պատճառով, հայտնում է Independent-ը: 

Scientific Reports պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ արջերի պոպուլյացիայի կտրուկ նվազումը սկսվել է մոտ 40 հազար տարի առաջ: Այս գործընթացը համընկել է Եվրոպայում անատոմիապես ժամանակակից մարդկանց հայտնվելու հետ եւ նախորդել է կլիմայի սառելուն:

Հետազոտողների խումբը՝ Ցյուրիխի եւ Տյուբինգենի համալսարանների գիտնականներ Վերենա Շունմանի եւ Հերվ Բոշերենի ղեկավարությամբ վերականգնել են քարանձավային արջերի ոսկորներից 59 միտոքոնդրիալ գենոմներ:

Նմուշները վերցվել են Շվեյցարիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Սերբիայի 14 տեղանքներից:

Այնուհետեւ գիտնականները ստացված գենոմները համեմատել են նախորդ 64 միտոքոնդրիալ գենոմների հետ՝ պարզելու համար, թե քարանձավային արջերի տարբեր պոպուլյացիաներ ինչպիսի տեղանքներում են ապրել եւ ուշ պլեյստոցենի շրջանում (ներառում է վերջին սառցե ցիկլը) ինչպիսին է եղել նրանց միգրացիան:

Գիտնականներն իրենց հետազոտության արդյունքում հայտնաբերել են մոտ 451 հազար տարի առաջ գոյություն ունեցած ընդհանուր նախնիից միտոքոնդրիալ ԴՆԹ-ի 5 հիմնական գծեր, որից հետո այդ կենդանիները տարածվել են նաեւ Եվրոպայում:

Քարանձավային արջերի պոպուլյացիաները համեմատաբար կայուն էին մոտ 40 հազար տարի առաջ, ներառյալ կլիմայի ցրտելու ժամանակաշրջանները:

Գիտնականների կարծիքով՝ կենդանիների պոպուլյացիայի նվազման վրա հիմնականում ազդել է այնպիսի գործոնը, ինչպես որսը:

Գիտնականների կարծիքով՝ կլիմայի սառելը եւ բուսական աշխարհի հասանելության հետագա նվազումը, հնարավոր է, արջերի ընդհանուր պոպուլյացիան բաժանել է տարբեր ենթապոպուլյացիաների:

Դրանից բացի, քարանձավային արջերին, որոնք հիմնականում բուսակեր են, բնակության համար անհրաժեշտ են չափավոր կլիմայով եւ հարուստ ֆլորայով տեղանքներ: Այս ենթապոպուլյացիաների կապը խախտած մարդն է հենց դարձել քարանձավային արջերի ոչնչացման պատճառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը