News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովի կազմակերպիչները հայտարարել են 10 հիմնական զեկուցողներից 5–ի անունները, որոնք կմասնակցեն հոկտեմբերին Երեւանում անցկացվող համաժողովին:

Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց WCIT 2019-ի հիմնական զեկուցողներին:

5 գլխավոր զեկուցողների թվում են՝ Acer ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Սթեն Շին, հնդիկ բիզնեսմեն, Infosys մուլտիազգային կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրթին, NVIDIA ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, VaynerX ընկերության նախագահ Գարի Վայներչուկը, Garmin Ltd. Ընկերության հիմնադիր Ման Կաոն:

Համաժողովին ընդհանուր կմասնակցի տարբեր երկրներից 59 զեկուցող  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների 12 նախարար: Կմասնակցի նաեւ Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Հիշեցնենք, որ WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կազմակերպած եւ ՀՀ կառավարության աջակցությունը ստացած համաշխարհային մասշտաբի միջոցառմանը մասնակցելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Համաժողովի կազմակերպական աշխատանքները կատարում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ