News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 17
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ` մեր երկրի ամենակարեւոր խնդիրներից մեկը ռացիոնալություն է: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը սկսած  պետական կառավարման համակարգից, վերջացրած մնացած բոլոր ոլորտներում:

«Մեր խնդիրն է, որ ներդրված եւ ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք, սկսած պետական կառավարման համակարգից, շարունակած կրթությունով, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, ամեն ինչով, որովհետեւ հենց այս ռացիոնալություն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին եւ միակ գրավականը:

Կարծում եմ` այս քննարկումները շատ կարեւոր են այս գաղափարը ուշադրության կենտրոնում պահելու եւ այս գաղափարով առաջնորդվելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հաջողություն մաղթեց ֆորումի մասնակիցներին եւ ասաց, որ մեծ ուշադրությամբ կլսեն  ներդրողներին` որպեսզի պարզեն, թե ինչպիսի աջակցություն կարող են տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
Փորձագետ. Ինչի՞ն են ուղղել Հայաստանի իշխանությունները պարտք վերցրած 2,5 միլիարդ դոլարը
Նա ընդգծեց, որ պղնձի համաշխարհային գները բարձրացել են մինչեւ 10 000 դոլար․․․
Փորձագետ. Առաջիկայում դրամի արժեզրկման հետ կապված խնդիրներ չպետք է ծագեն
Հիմա մենք տեսնում ենք, որ դրամի փոխարժեքի բարձրացումը հանգեցրել է ռուսական հումքի գների 30-ից մինչեւ 70% բարձրացմանը․․․
Զգուշավորության եւ ռիսկի համադրում, գործարար եռանդ, ջանադիր աշխատանք. Մուշեղ Սահակյանի հաջողության բանաձեւը (ֆոտո)
Երիտասարդ ընկերությունը, որի մասին վերջերս գրեց Wall Street Journal-ը, արդեն 7.8 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել...
Երեւանում ընթանում է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» համաժողովը
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակի թեմաները, ռեսուրսների պահպանման եւ կայուն օգտագործման հեռանկարները...
Տնտեսվարողը պետական բյուջե չի վճարել ավելի քան 37 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ի բացահայտումը
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու դեպք...
Ամենաշատ