News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը


Այս տարի Աբովյանում կհիմնվի եւս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն: Այս մասին  այսօր` օգոստոսի 17-ին,  «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` նշելով, որ մարզում գործում են 13 ադամանդագործական ընկերություններ:

«Ադամանդագործական արտադրանքի կշիռը մարզի մշակող արդյունաբերության 7,5 տոկոսն է կազմում։ Մարզում գործում են 13 ադամանդագործական ընկերություններ, այս տարի Աբովյանում կհիմնվի եւս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն: Մշակվող ադամանդի հումքը ներմուծվում է, իսկ արտադրված ադամանդն՝ արտահանվում։ Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում աշխատում են շուրջ 700 քաղաքացիներ։ Ադամանդագործության համար մեր մարզում կան մեծ նախադրյալներ՝ հարուստ փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում եւ մասնագետներ», - ասաց մարզպետը։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզը բազմաճյուղ տնտեսություն ունի, ՀՆԱ-ի մեջ մարզի տեսակարար կշիռը կազմում է 7 տոկոս, իսկ մարզի տնտեսության ծավալում գերակշռող մասը կազմում է արդյունաբերությունը։

«Մարզի տնտեսության զարգացման գերակա 4 հիմնական ճյուղերն են՝ ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունը եւ տեխնոլոգիական գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունն ու հյուրընկալությունը»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր...
ԱՄՀ տարեկան հանդիպումներին մասնակցելու համար պատվիրակություն է մեկնում Վաշինգտոն. Կազմը հայտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ...
2023-ին կբարձրանա հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձը, բայց ավելի քիչ պարգեւավճարներ են լինելու. նախարար
Դրա հիմքում դրված է հետեւյալ սկզբունքը. Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական...
2023-ի հուլիսից կենսաթոշակները նորից կբարձրանան. Ֆինանսների նախարար
Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը...
2023-ին անվտանգային եւ տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ 5,9 տոկոսի. նախարար
Կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական ու առողջապահական հաստատությունների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքները...
Կառավարության պարտքը 60,2 %-ից այս տարեվերջին կնվազի մինչեւ 53 %-ի, իսկ 2023-ին 50 տոկոսի սահմաններում կլինի. նախարար
Վերջին մակրոտնտեսական զարգացումները եւ դրամի արժեւորումը նպաստել են...
Ամենաշատ