News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մուրադ Օզմանյանն առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Գյուղացին ոչխարները ոչ թե անասնագոմում է պահում, այլ տնից բավական հեռու ցանցով առանձնացված տարածքում: Երբ է դեպքը տեղի ունեցել, չի կարող ասել, ականատեսներ նույնպես չկան: Չգիտի նաեւ, վայրի շները, թե գայլներն են հոշոտել ոչխաներին: Ընդհանուր առմամբ, 130 ոչխար ունի, 5-ը վնասված են, 15-ը հոշոտված:

Տուժած բնակիչը նշել է, որ վերջին երեք տարում այս գյուղում նման դեպք չէր եղել. «Երեք տարի առաջ են գայլերը ոչխար հոշոտել այն էլ ոչ թե գյուղում, այլ սարի տակին: Ընտանիքի ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է: Հինգ անչափահաս երեխաներին դրանով եմ պահում»,-ասել է նա՝ հավելելով, որ անասուններին գրավադրված ոսկու դիմաց ստացած գումարով էր գնել:

Դեպքի մասին նա տեղեկացրել է Քանաքեռավանի գյուղապետին: Գյուղապետարանում կարծում են՝ վայրի շներն են ոչխարներին հոշոտել, իսկ դրանց ոչնչացնելու իրավունք իրենք չունեն: Բնակիչները պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում խնդրի վրա, խնդրում են, հարցը լուծել, որ նման դեպքեր այլեւս չկրկնվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի ոստիկանությունը քննություն է սկսում «ոսկե անձնագրերի» վերաբերյալ գործով
Հանձնաժողովն ուսումնասիրել է «ոսկե անձնագրերի» 42 տերերի փաստաթղթերը, որոնց քննությունը դասել է «բարձր ռիսկի» կարգի անձանց․․․
Սպանդարյան գյուղի մոտ «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել․ կան զոհեր. 13-ամյա աղջիկը վիրավոր է
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Աննա Ա․-ն (ծնված 2007 թ.) հոսպիտալացվել է Սիսիան...
Տաշիրում BMW-ն բախվել է խաչմերուկի մոտ գտնվող կրպակներից մեկին
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը...
Դալարիկ-Դվին ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ավտոտնակին. Երկու կանանց դուրս են բերել մեքենայից
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը...
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացիներին Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին…
Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ…
Ամենաշատ