News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի օդանավակայանում, որտեղ տերմինալում մուտք գործելու հատուկ ռեժիմ է սահմանվել, շաբաթ երկար հերթեր են գոյացել  եւ անհարամարություններ առաջացրել ուղեւորների համար:

Տեղական հեռուստատեսությունը հաղորդում է, որ շենքի մուտքի մոտ մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ուղեւորներին խորհուրդ է տրվում օդանավակայան ժամանել թռիչքից առնվազն 3 ժամ առաջ:

Անվտանգության նկատառումներից ելնելով`  օդանավակայանի ղեկավարությունը նախորդ չորեքշաբթիից մեկնման և ժամանման սրահների մուտքի սահմանափակումներ է սահմանել՝  տերմինալ ներս թողնելով միայն տոմսերով ուղեւորներին և անձնակազմին:

Շենքի բոլոր մուտքերի մոտ պատնեշներ եւ հսկիչ կետեր են գտնվում: Մուտք գործելու  համար անհրաժեշտ է ներկայացնել  առաջիկա 24 ժամվա ընթացքում թռիչքի տոմս եւ անձը հաստատող փաստաթուղթ: Հաղորդվում է, որ նման ռեժիմը կգործի «մինչեւ հաջորդ ծանուցումը»:

Անցյալ շաբաթվա վերջին Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայանում զանգվածային ցույցեր էին սկսվել, որոնք սկզբում  տեղի էին ունենում ժամանումների սրահում եւ չէին խանգարում  ուղեւորների գրանցմանը:

Երկուշաբթի եւ երեքշաբթի ցուցարարները արգելափակել էին նաեւ մեկնման սրահը, ինչը  հարյուրավոր թռիչքների չեղարկման էր հանգեցրել:

Երեքշաբթի երեկոյան ոստիկանությունը պղպեղի գազ եւ ռետինե մահակներ էր կիրառել ցուցարարների խմբերի դեմ, որոնք մայրցամաքային Չինաստանից երկու անձանց պատանդառել էին, կապել եւ ծեծել, այդ թվում  լրագրողի՝ նրանց «թաքնված գործակալներ» համարելով:

Հատուկ ռեժիմի սահմանումից հետո  օդանավակայանի շենքում ցուցարարներ գրեթե չեն մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել