News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Նկատի ունենալով, որ ոչ մեկը ջրի «ղադրը չգիտի», ոչ ոք երեք աղբաման իր տանը չի պահում, մտածեցինք, որ կարող ենք այդ գործը մենք սկսել:  Այս մասին, այսօր՝ օգոստոսի 17-ին, «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ նշեց «Հայ Լանդս Էկո վիլիջ ռիզորթ» ընկերության ղեկավար Արթուր Զաքարյանը:

«Հիմա կարող եմ վստահ խոստ տալ, որ մեր 20 հեկտար տարածքում ոչ մի տեղ ասբեստ չկա: Մենք ամբողջ ասբեստը հավաքել ենք եւ կխնդրեմ երկրի ղեկավարությունից, որ քաջալերեք, որ գյուղերում եղած ասբեստը հավաքեն, մեղք է էս ժողովուրդը»,-ասաց նա:

Արթուր Զաքարյանը նշեց, որ իրենց արտադրած պանիրն արդեն ներկայանում է ԱՄՆ-ում: «Ներկայում մեր արտադրամասերը շատ ակտիվ են, իսկ ապագայի համար ծրագիր ունենք Հայաստանում մեկ հատ ծերանոց կառուցենք: Բայց ոչ թե ծերանոց ամիսը 100 դոլարով, այլ 2 հազար դոլարանոց մեկ ընտանիքի համար. ոչ միայն Հայաստանից, այլեւ տարբեր երկրներից, Ամերիկայից ու Եվրոպայից: Արդեն հետաքրքրությունը կա, բիզնես պլանն արդեն պատրաստ է»:

Նա հանդես եկավ իշխանություններին ուղղված խնդրանքներով. «Տուրիստական կենտրոններ բացել որոշ քաղաքներում, նաեւ տուրիստական հեռախոսներ դնել, որ տուրիստները կարողանան իրենց գանգատը հասցնել տեղ: Այսինքն, տաքսին իրավունք չունենա մի գերմանացի տուրիստից Երեւանից Գառնի բերելու համար 100 դոլար ուզի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել