News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է հայտնաբերել բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի եւ կակաչի բույսերը, ինչպես եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր բացահայտել, կանխել ու խափանել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները Սուրենավան գյուղի տներից մեկում եւ կից կիսակառույցում կատարած զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 61 բույս: Օգոստոսի 5-ին ոստիկանները Արարատ գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում հայտնաբերել են ապօրինի աճեցված կանեփի 9-ը բույս: Հաջորդ օրն էլ Տափերական գյուղի մի բնակչի դաշտում են իրավապահները կանեփի 17 բույս հայտնաբերել:

Օգոստոսի 8-ին Արարատ քաղաքում, Նոր ուղի, Սուրենավան եւ Արարատ գյուղերի տարբեր տներում եւ կից հողատարածքներում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերել են ընդհանուր թվով մոտ 20 հազար 70 կանեփանման բույս:

Օգոստոսի 7-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ստացված տեղեկություններն իրացնելով` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները Գետափնյա գյուղի բնակիչներից մեկի տանը եւ տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերել են կանեփի 1470 բույս եւ 246 գրամ ընդհանուր քաշով չորացված-մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: 48-ամյա տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, մշակել է իր օգտագործման համար:

Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյաներն իրացնելով, զննություն են կատարել Դալար գյուղի տներից մեկի բակում եւ կից հողամասում: Հայտնաբերվել է կանեփի 9 բույս եւ կանեփանման բույսի 5 չորացված ճյուղեր: 62-ամյա տանտերը բերման է ենթակվել ոստիկանության Արտաշատի բաժին:

Նշված բոլոր դեպքերով հայտնաբերված ապօրինի թմրանյութերն առգրավվել են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ