News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Երեւանի, Տավուշի, Շիրակի, Լոռիի, Կոտայքի եւ Արարատի երիտասարդ ակտիվիստներն ամփոփել են օգոստոսի 11-ից 16-ը Դիլիջանում անցկացված «Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման եւ խաղաղարարության ոլորտներում» խորագրով դասընթացավարների վերապատրաստման 6-օրյա դասընթացը (ToT):

Վերապատրաստման ծրագրի նպատակն էր Հայաստանում  երիտասարդական  աշխատանքի ոլորտում եւ դասավանդման փորձ ունեցող 15 երիտասարդներին փոխանցել անհրաժեշտ  գիտելիքներ  ու հմտություններ որոշումների կայացման, կոնֆլիկտների կառավարման եւ խաղաղաշինության համար, ընդ որում՝ դասընթացի մոդուլները մշակվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձեւի վրա:

Դասընթացի մասնակից, «Ապագայի կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավար Արման Տոնիկյանը, կարեւորելով երիտասարդների դերը որոշումների կայացման եւ կառավարման գործընթացում, կարծում է, որ մարդկային կյանքի որակի ապահովման՝ կայուն զարգացման ամենալուսավոր ճանապարհը խաղաղությունն է: Իսկ թե ի՞նչ է խաղաղությունը հարցին պատասխանում է ԵՄ արեւելյան գործընկերության երիտասարդ դեսպան Տաթեւիկ Խոդեդանյանը՝ կոնֆլիկտ՝ առանց ցավի…

Խաղաղասեր երիտասարդներին համախմբող ծրագիրն իրականացվել է Մեծ Բրիտանիայի Կառավարության կողմից ֆինանսավորվող «Խաղաղ  փոփոխությունների նախաձեռնություն» (Peaceful Change  initiative, PCi) միջազգային  հասարակական  կազմակերպության եւ «Դիլիջանի  երիտասարդների  համագործակցության  կենտրոն»  հասարակական կազմակերպության  համատեղ ջանքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել