News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւելքում հայտնաբերվել է ենթադրաբար Վրաստանի Թամար թագուհու թոռնուհու՝ Գուրջի-Խաթունի գերեզմանը, որն ամուսնացած էր սելջուկ սուլթանի հետ: Այս մասին հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Էրզրում քաղաքի Փասինլեր շրջանում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են սարկոֆագներ, որոնք ենթադրաբար պատկանում են սուլթան Ալ ադ-Դին Քայ-Քուբադ II-ին եւ նրա մորը՝ Գուրջի-Խաթուն մականունով արքայադուստեր Թամարին»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը նշում է, որ կզբաղվի այդ հարցի մանրամասն ուսումնասիրությամբ:

Գուրջի-Խաթունը եղել է Թամար թագուհու թոռնուհին, Ռուսուդան թագուհու դուստրը: 1236թ. նրան ամուսնացրել են սուլթան Քիաս Էդ-դին Խուսուրվե II-ի (1236-1246) հետ:

Գուրջի-Խաթունը (ինչը նշանակում է «Վրաստանի տիրուհի») մեծ ազդեցություն ուներ սուլթանական պալատում: Վրաց իշխանուհու եւ նրա առաջնեկի պատվին 1236թ. մետաղադրամ են թողարկել, որի վրա փորագրված էր՝ «Արեւն Առյուծի կենդանակերպում»: Ավելի ուշ այն դարձել է Արեւելքի «Շիր եւ Խուրշիդ» («Առյուծ եւ արեւ») ամենահայտնի խորհրդանիշներից մեկը:

Այն բանից հետո, երբ 27 տարեկանում մահացել է սուլթանը, պետության ղեկն անցել է վեզիր Մուին Էդ-դին Սուլեյման Ֆերվանին, եւ համաձայն ավանդույթների, նրա սուլթանի այրին դարձել է նրա կինը:

Հայտնի է, որ Գուրջի-Խաթունը բարեկամական հարաբերություններ է ունեցել փիլիսոփա եւ բանաստեղծ Ջելալ ադ-դին Ռումիի հետ՝ Քոնիայում դերվիշ-սուֆիզմի շքանշանի հիմնադիրը: Սուլթանուհին, որը, ի դեպ, ամուսնությունից հետո չի հրաժարվել քրիստոնեությունից, բաց էր ցանկացած մոնոթեիստական կրոնի համար: Իրանական «Մանաքիբ ալ-Արիֆին» (XIV в.) պատմական աշխատության մեջ ասվում է, որ սուլթանուհին Այն ալ-Դաուլա անունով նկարչին հանձնարարում է նկարել Ջելալ ադ-դին Ռումիի պատկերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ