News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Մենք տեսանք, որ կառավարության հռչակած երեք առաջնահերթությունների մասով էլ Կոտայքի մարզում որոշակի զարգացում կար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, «Իմ քայլը» հանուն Կոտայքի մարզի» բիզնես համաժողովի ավարտին իր խոսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը գյուղատնտեսությունն է. ես հենց դա նկատի ունեի, երբ ասում էի, որ գյուղատնտեսության արդյունաբերականացում: Այն ինչ մենք տեսանք, մասնավորապես, ելակի արտադրության նոր տեխնոլոգիայի վերաբերյալ, դա հենց գյուղատնտեսության արդյունաբերականացումն է: Այսպիսի միտումներ Հայաստանում, բարեբախտաբար, կան եւ այս տարի Հայաստանից ելակի արտահանումը 3 անգամ ավելացել է: Սա շատ լուրջ ցուցանիշ է: Այս արտադրությունը եղանակային պայմաններից մեծ կախվածություն չունի: Չի կարելի 21-ր դարում սպասել, թե այս տարի եղանակը ոնց կլինի, կարկուտ կգա, չի գա եւ այլն»,-ասաց Փաշինյանը:

Հաջորդ ուղղությունն, ըստ նրա, զբոսաշրջությունն է, որի ուղղությամբ նոր մշակույթ է ներդրվում. «Այստեղ մենք տեսանք ափարթ հյուրանոցների երկու նախագծեր, որը նոր երեւույթ է Հայաստանում եւ մենք հույս ունենք, որ դա հաջողություն կունենա։  Մենք տեսանք նաեւ մշակվող արդյունաբերության նմուշներ, ինչպես նաեւ որոշակի տեխնոլոգիական գործունեության նմուշներ, նաեւ որոշակի տեխնոլոգիական գործունեության նմուշներ եւ դա ուրախալի է: Մեր խնդիրն է խթանել այս ամենը»,-ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանի կարծիքով՝ այս համաժողովների ամենակարեւոր դերն է Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիների մղել, քաջալերել, խրախուսել տնտեսական գործունեությունը։

«Մեր շահագրգռվածությունը այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր շահագրգռվածությունը այն է, որ դուք փող աշխատեք, եւ, հետեւաբար, մենք դա համարում ենք մեր առաքելությունը։ Իհարկե, երբ ասում ենք փող աշխատել, նկատի ունենք օրինական աշխատանքով եւ արդար մրցակցության պայմաններում։ Սա, թերեւս, ամենակարեւոր ուղերձն է, որ ուզում ենք գործարարներին հղել։ Կրկնում եմ՝ մեր նպատակը այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք եւ ,այո, հարստանաք եւ հարստացնեք եւ ոչ թե մեզ, այլ երկիրը, պետությունը, ժողովրդին»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար
Ըստ մեթոդաբանության եւ էներգետիկայի օրենքի` 6 ամիսը մեկ գազի գինը վերանայվում է…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Շահառուների թիվը շատ ավելին է հայտարարվածից. պատգամավորի նկատողությունը ՊԵԿ ղեկավարին
Վարչապետը մի քանի ամիս առաջ այլ տվյալներ ներկայացրեց...
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց ՀՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին
Օրինագծին կողմ քվեարկեցին 92 խորհրդարանականներ…
Կադաստրի 21 գրասենյակներ այսօր կաշխատեն մեկ ժամ ավելի
«Արաբկիր» գրասենյակը վաղը չի աշխատի, ի տարբերություն «սովորական» շաբաթ օրերի...
Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու.Սարհատ Պետրոսյան
ԱՄՀ-ի պատվիրակները ստացան անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ օրինագծի շուրջ իրենց հուզող հարցերի պատասխանները...