News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

SHamshyan.com-ի հաղորդմամբ, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 15-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ձեռնարկված հատուկ օպերացիայի արդյունքում՝ Երկաթուղայինների 1-ին հասցեում կանխված զինված «ռազբորկայի» փաստով:

Այդ օրը, իրավապահների հմուտ, ճիշտ եւ օպերատիվ գործողությունների արդյունքում ոչ միայն կանխվեց «ռազբորկան», այլեւ դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել եւ քննիչի որոշմամբ առգրավվել են «Մակարով» տեսակի ատրճանակներ, որոնցից մեկը լիցքավորված 8, մեկը՝ 7 մմ տրամաչափի փամփուշտներով: Հայտնաբերվել է նաեւ «Magnum» գրառմամբ գաղտնի փականով դանակ:

Նշված վայրից ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Էդգար Ապիյանը, 19-ամյա Վազգեն Հայրապետյանը, 27-ամյա Սարգիս Աբգարյանը, 22-ամյա Արտյոմ Հասրաթյանը, 20-ամյա Ավետիք Բերբերյանը, 34-ամյա Արտակ Մարտիրոսյանը, 23-ամյա Վահագն Խանպապյանը, 43-ամյա Արեգ Սիմոնյանը, 33-ամյա Խաչատուր Բաղդոյանը, 29-ամյա Արթուր Խուդավերդյանը, 33-ամյա Գուրգեն Սմբատյանը, 31-ամյա Սեւակ Կատվալյանը եւ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Սամվել Թումասյանը:

Աղբյուրի տեղեկություններով, վերջինիս մոտից հայտնաբերվել է 1 հատ կաթոցիչ (պիպետկա)՝ լցված դեղնականաչավուն զանգվածով: Հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին, Ս. Թումասյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ մնացած բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Նշենք, որ օգոստոսի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել էին Երեւանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել եւ ոստիկանության Էրեբունու բաժին էին բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունը նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակել։ «Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել էր 2 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով: Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ