News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի կողմից ես հետապնդման եմ ենթարկվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը, ում վերջերս հրավիրել էին Եղեգնաձորի ոստիկանություն:

«Ինձանից հետաքրքվում էին, թե իմ կողմից հրապարակված նյութերը որտեղից են, ով է այդ ամբողջ ինֆորմացիան ինձ տվել: Ես տեղեկացել եմ, որ այդ ամենը ուղղորդվում է Վայոց Ձորի մարզպետի կողմից: Ես տեղեկացել եմ, որ մարզպետը իրավապաշտպան Արտակ Գալստյանի եւ իմ դեմ նյութ է նախապատրաստել: Էդ տվյալները, որոնք ես հրապարակել եմ բրուցելոզի մասին միտում ունեն աճելու: Մարզպետը վրեժխնդիր է եղել, որ ես հայտարարել եմ, որ Վայոց Ձորի մարզպետն իր տեղում չէ: Դրա վառ ապացույցն էլ այն է, որ Քարագլուխ համայնքում դեպի արոտավայր տանող ճանապարհը փակել են` թույլ չտալով, որպեսզի ես անասուններին տանեմ արոտավայր:

Ես ստիպված մեքենաներ եմ բերել, որ անասուններին տեղափոխեմ: Նույնը աշնանն է լինելու, երբ անասուներին իջեցնելու լինեմ: Եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ այո, Վայոց ձորի մարզպետն իր տեղում չէ եւ ինքն իր լծակները ներդնում է ճնշում գործադրելու համար»,- ասաց ֆերմերը:

Տիգրան Եղոյանը հայտարարեց, որ ինքը չի ընկրկելու եւ ընդհակառակը` պայքարելու է, թողնելու է ֆերմերությունը եւ զբաղվելու է քաղաքականությամբ:

«Տեսնելով մարզում այս աննորմալ վիճակը մոտ օրերս նախապատրաստվում ենք հայտարարել հանրահավաք  մարզպետարանի մոտ եւ  ընդհուպ հնարավոր է շարժվենք Կառավարություն: Մենք թույլ չենք տա էս վիճակը: Մարզպետը ուղղակի մարզը թողել է անտեր վիճակում: Ես թողնում եմ ֆերմերությունը, եւ որեւէ կուսակցության անդամ չլինելով` ստեղծում եմ ծայրահեղ ազգայնական շարժում, որը կփորձի այս արատավոր երեւույթներին շտապ եւ համապարփակ լուծում տալ»,-ասաց նա:

Ֆերմեր Տիգրան Եղոյանը հավելեց, որ շուտով Վայոց ձորի մարզում ինքը հանդես կգա կոչով, որ ժողովուրդը քաղաքացիական խաղաղ անհնազանդություն ցուցաբերի եւ օրենքի սահմաններում բողոքեն մարզպետի անգործությունը, պահանջեն մարզպետի հրաժարականը:

Անի Բարսեղյան

Տպել
Ամենաշատ