News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ստամբուլում հորդառատ անձրեւները մի քանի թաղամասերում, ներառյալ Գրանդ Բազարը, հեղեղումների պատճառ են դարձել: Իշխանությունները հայտնել են մեկ զոհի մասին, հաղորդում է Reuters-ը:

Անձրեւները սկսվել են քաղաքի մի քանի շրջաններում օրվա սկզբին եւ ուժեղացել կեսօրից:

Լուսանկարներում եւ տեսանյութում երեւում է՝ ինչպես են Գրանդ Բազարի մինչեւ ծնկները ջրի մեջ վաճառողները փորձում պաշտպանել իրենց խանութները:

Ստամբուլի քաղաքապետարանի թվիթթերյան էջում նշվում է, որ Ունկապանի շրջանում մահացած վիճակում անտուն մարդ է հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ