News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ՝ օգոստոսի 17-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվող խոտածածկ տարածքը հաջողվել է մարել 19:37-ին, իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ, որոնք ավարտվել են ժամը 22:54-ին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 17-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:59-ին:

Տպել
Ամենաշատ