News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է տղամարդուն ձերբակալելու մասին, որը կասկածվում է քաղաքի մետրոյի կայարաններում արագ եփման կաթսաների նման երկու սարքեր տեղադրելու մեջ, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Նյու Յորքի գլխավոր հետախույզ Դերմոթ Շիի խոսքով՝ ոստիկանները տեսախցիկների նկարահանած տեսանյութում ճանաչել էին տղամարդուն, որը մտնում էր մետրո՝ ձեռքում պահելով բրնձի կասթա հիշեցնող սարք: Կասկածյալն արդեն կալանավորվել է:

Ուրբաթ ցերեկը մետրոյի կայարաններում հայտնաբերված արագ եփման կաթսաները (դրանք օգտագործվում են ահաբեկիչների կողմից ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համար) խուճապ էին առաջացրել եւ հանգեցրել ուղեւորների տարհանմանը:

Երրորդ այդօրինակ սարքը հայտնաբերվել էր մետրոյի կայարանից 3 կմ հեռավորության վրա՝ փողոցի հետիոտների համար նախատեսված մասում: Իշխանությունների տվյալներով՝ արագ եփման եւ ոչ մի սարքում չէր հայտնաբերվել պայթուցիկ նյութ:

Ձերբակալվածին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել