News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մոսկվան կձեռնարկի համաչափ քայլեր Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՓՄՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ միայն այն ժամանակ, երբ ամերիկյան կողմը կտեղակայի նոր հրթիռային սպառազինում Եվրոպայում եւ Ասիայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Քանի դեռ Ասիայում, Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրանք ի հայտ չեն եկել, մենք էլ այնտեղ սպառազինություն չենք ունենա»,-հավելել է նա:

Դրա հետ մեկտեղ Շոյգուն նշել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ երկխոսությունը միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ: «Մենք ոչ միայն պարզապես առաջարկել ենք, մենք ամեն կերպ դռներ ենք բացել: Մենք ցույց ենք տվել մեր բոլոր քայլերի եւ գործողությունների թափանցիկությունը»,-ընդգծել է ՌԴ Պաշտպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել