News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի զինվորականներն աշխատում են «խելացի» ռազմամթերք ստեղծելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Hightech+-ը՝ C-DAEM տեսակի հրանոթային արկերը  կկարողանան անմիջապես թռիչքի ժամանակ հայտնաբերել հակառակորդի թիրախը՝ ներառյալ շարժվող տանկերն ու զրահատեխնիկան:

Զենքի նոր տեսակը կփոխարինի կասետային ռումբերով ռազմամթերքին, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար:

С-DAEM-ը հիմնված է Excalibur 155 միլիմետրանոց հրանոթային արկի վրա, որը կառավարվում է  GPS-ի կողմից եւ խոցում թիրախները մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունից: Արտադրողի խոսքով՝ այդ զենքի ճշգրտությունը կազմում է մինչեւ 2 մետր, որը բավական է զրահապատ ավտոմեքենան խոցելու համար:

Սակայն С-DAEM-ը շատ ավելի վտանգավոր կլինի, քան Excalibur-ը: Օրինակ՝ արկը կխոցի ոչ միայն շարժվող թիրախները, այլ նաեւ օբյեկտները, որոնց հստակ դիրքը հայտնի չէ: «Խելացի» զենքի գործողության շառավիղը կազմում է 60 կմ, իսկ մինչեւ թիրախն ընկած հեռավորությունն այն կհաթահարի շուրջ 1 րոպեում:

Մոտենալով նշանակետին՝ ռազմամթերքը կդանդաղեցի իր արագությունը պարաշյուտի կամ փոքր թեւերի միջոցով թիրախի դիրքն ավելի ճշգրիտ որոշելու համար: Ինժեներների խոսքերով՝ С-DAEM-ը բարձրությունից կսքանավորի շուրջ 28 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքը:

Խելացի արկը կաշխատի անգամ GPS ազդանշանի բացակայության դեպքում: Դա կարեւոր է, չէ որ  ԱՄՆ-ի պոտենցիալ հակառակորդները մշակում են միջոցներ գլոբալ դիրքավորման համակարգն անջատելու համար:

С-DAEM-ի առաջին նմուշները կորսան տանկերն ու զրահատեխնիկան, սակայն հետագայում արկերը կսովորեն հարձակվել փոքր թիրախների վրա, օրինակ, անձնական կազմը, հրետանին, հակաօդային պաշտպանության օբյեկտները եւ կապի միջոցները: ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում համարում են, որ С-DAEM-ը կհամալրի առկա ռազմամթերքի շարքերն արդեն 2020 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ