News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսլանդիայում կբացվի հուշատախտակ՝ նվիրված 700-ամյա Okjökull (Օքյոքյուդլ) սառցադաշտին (գլետչեր), որը, գիտնականների գնահատմամբ, այդ երկրում առաջինն է հալել կլիմայի փոփոխության հետեւանքով, հաղորդում է DW-ը:

Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Օք հրաբխի տարածքում, որը գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկի հյուսիս արեւելքում: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի Իսլանդիայի վարչապետ Քաթրին Յակոբսդեթիրը, շրջակա միջավայրի նախարար Գուդմունդուր Ինգի Գուդբրանդսոնը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը:

Խորհրդանշական ակցիան անցկացվում է ամերիկյան Տեխաս նահանգի Ռայսի մասնավոր համալսարանի գիտնականների, որոնք 2018 թվականին նկարահանել էին վավերագրական ֆիլմ սառցադաշտի անհետացման մասին, ինչպես նաեւ մի շարք տեղի հետազոտողների նախաձեռնությամբ:

Պղնձից պատրաստված ցուցանակի վրա իսլանդերեն եւ անգլերեն փորագրված է «նամակ ապագային»:

«Օքն առաջին իսլանդական սառցադաշտն է, որը կորցրել է իր կարգավիճակը: Հաջորդող 200 տարիների ընթացքում մեր բոլոր Սառցադաշտերը, ինչպես ակնկալվում է, կհետեւեն դրա օրինակին: Այս հուշատախտակը վկայում է, որ մենք գիտենք, թե ինչ է կատարվում եւ ինչ պետք է անել: Միայն ձեզ է հայտնի՝ արել ենք արդյոք մենք դա, թե ոչ»,-ասվում է ժառանգներին հասցեագրված ուղերձում:

Տեքստում նշված է ամսաթիվը՝ օգոստոս 2019, եւ 415 ppm CO2 ցուցանիշը, որը վկայում է, որ այս տարվա մայիսին Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան մարդկության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 415 մասը մեկ միլիոնի կտրվածքով, այսինքն՝ օդի յուրաքանչյուր խորանարդ մետրում առկա է առնվազն 415 մլ ածխաթթու գազ:

Սառցադաշտ (գլետչեր) ասելով՝ մասնագետները սովորաբար նկատի ունեն բյուրեղային սառույցի բնական զանգված, որը շարժվում է սեփական կշռի ներքո: Իսկ նշված սառցադաշտի դեպքում շարժունությունը լիովին սպառվել էր դրա մակերեսի կտրուկ կրճատման հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ