News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը:

«Այստեղ նոր բան չկա: Ուշագրավ-անակնկալ է մեջբերվող այս հատվածը.

Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը:

Սպասենք փակագծերի բացման: Գող, թալանչի, սուտասան, բանսակու, անհաջողակ բառերը չեն կարող առարկայական բովանդակություն չունենալ: Միքայել Մինասյանը իշխանափոխության ընթացքից տեղյակ մեկն է: Նաեւ՝ իշխանություն-Փաշինյան տևական հարաբերություններից:

Ուշագրավ է էլի մեկ բան. նորերի փաստաբան-քարոզիչները հապաղում են այս հատվածին անդրադառնալ: Զգուշանո՞ւմ են: Ու՞մից, ինչի՞ց: Հետաքրքիր է:

Այս գրությունը նրանց հարձակման մղելու փորձ է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին NEWS.am-ի հետ հարցազրույցում Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշել էր, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ