News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցում օտարերկրյա զորքերի ներկայությունը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիրեզա Թանգսիրին:

«Այսօր մենք կարող ենք ապահովել անվտանգությունը Պարսից ծոցում: Իրանը դրոշակիր է այն երկրների շրջանում, որոնք հաստատում են անվտանգությունը»,-ընդգծել է նա, հաղորդում է Press TV-ն:

Նրա խոսքով՝ Պարսից ծոցի հարավում գտնվող յոթ երկրները, այդ թվում՝ Իրանը, ունակ են լիովին ապահովել անվտանգությունը: Նա նախազգուշացրել է, որ օտարերկրյա զինվորականների ներկայությունը վնասակար է: «Իրականում Միացյալ Նահանգները եւ Միացյալ Թագավորությունը ցանկանում են ցույց տալ, որ տարածաշրջանն անվտանգ չէ»:

Թանգսիրին նշել է, որ Պարսից ծոցը «փակ» ծոց է, եւ ամերիկյան ավիակիրներն ու սուզանավերը, որոնք աշխատում են միջուկային վառելիքի հիման վրա, կառաջացնեն լուրջ բարդություններ «ինչ-որ խնդրի հետ բախվելու» դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ