News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կլքի նախագահական մրցավազրը 2020 թվականին եւ չի կարողանա վերընտրվել: Այդ մասին Vanity Fair-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով նախկին տնօրեն Էնթոնի Սկարամուչին՝ նշելով, որ ակնհայտ է, որ Թրամփը չի կարողանա հաղթել ընտրություններում:

«Նա դուրս կմղվի մրցավազքից: Հավանաբար, նա կհեռանա 2020 թվականի մարտին: Ակներեւ է դառնում, որ նա չի կարողանա հաղթել»,-համարում է Սկարամուչին, որն աշխատել է Թրամփի ղեկավարման ներքո ընդամենը 11 օր:

Սկարամուչիի եւ Թրամփի միջեւ լեզվակռիվը սրվել է վերջին շաբաթներին:

Անցած շաբաթ թվիթերյան գրառման միջոցով Թրամփը մեղադրել էր Սկարամուչիին Սպիտակ տան հաղորդակցության հարցերով ղեկավարի դերը հաղթահարելու անկարողության մեջ:

Հաջորդ օրը Սկարամուչին հայտարարել էր CNN-ին, որ Թրամփը «ճանապարհից շեղվել է»՝ հավելելով, որ նախագահը «ավելի ու ավելի անհեթեթ հայտարարություններ է անում»:

Սկարամուչին համեմատել է ԱՄՆ-ի նախագահին դեմագոգի հետ եւ պնդել, որ Թրամփի վարչակազմի պահպանողական քաղաքական ծրագիրը չարժե այն վնասին, որը հանրապետականը հասցրել է ամերիկյան դեմոկրատական ինստիտուտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել