News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը կոչ է անում Եվրոպական Միությանն անհապաղ դադարեցնել Հոնկոնգի գործերին ցանկացած միջամտությունները: Այդ մասին ասվում է ԵՄ-ում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչության տարածած հարտարարության մեջ:

«Մենք կրկին կոչ ենք անում ԵՄ-ին պահպանել միջազգային իրավունքն ու միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները, պատշաճ կերպով հարգել Չինաստանի ինքնիշխանությունն ու անհապաղ դադարեցնել միջամտությունը Հոնկոնգի և ՉԺՀ-ի ներքին գործերին Չինաստանի և Եվրամիության միջև առողջ և կայուն հարաբերությունների զարգացումը խոչընդոտելու համար»,-նշված է փաստաթղթի մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտադիր ենք շեշտել, որ Հոնկոնգի գործերն ամբողջովին Չինաստանի ներքին գործերի մաս են, որում չի թույլատրվում միջամտել ոչ մի օտարերկրյա պետությանը կամ կազմակերպությանը: ԵՄ-ը, անտեսելով Չինաստանի դիտողությունը, բազմիցս միջամտել է Հոնկոնգի և ՉԺՀ-ի ներքին գործերին: Չինաստանը խորը մտահոգություն ունի այդ առնչությամբ և իր բողոքն է արտահայտում այդպիսի գործողությունների կապակցությամբ»:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը գրված է ՉԺՀ-ի սահմանադրության և Հոնկոնգի հիմնական օրենքի մեջ, ոչ թե միջազգային իրավունքի նորմերի մեջ: «Կենտրոնական կառավարությունը շարունակում է վճռական և հաստատուն կերպով իրագործել «Մեկ երկիր, երկու համակարգ» քաղաքականությունը և կսատարի Հոնկոնգի երկարաժամկետ կայունությունն ու զարգացումը»,-ասվում է առաքելության փաստաթղթում:  

Շաբաթ ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զսպման և ցուցարարների նկատմամբ բռնությունից հրաժարվելու կոչ էր արել Հոնկոնգի իշխանություններին: Նրա հայտարարության մեջ նշվում էր, որ չափազանց կարևոր է, որ իշխանությունները ցուցաբերեն զսպվածություն, հրաժարվեն բռնությունից և ձեռնարկեն հրատապ միջոցներ իրավիճակի ապաէսկալացիայի համար:

Հունիսի սկզբին Հոնկոնգում սկսվել էին զանգվածային ցույցերը տեղական իշխանությունների նախաձեռնած օրինագծի դեմ, որն ուղղված էր Հոնկոնգից Չինաստան այն անձանց արտահանձմանը, որոնք կասկածվում են Չինաստանի օրենքները խախտելու մեջ կամ հետախուզվում են: Հանրության ճնշման ներքո տեղական վարչակազմի ղեկավարը հեռացրել էր օրինագիծն օրակարգից, սակայն դա չէր կանգնեցրել բողոքի ալիքը:

Այս հանգստյան օրերին քաղաքում ընթանում է հերթական հանրահավաքը: Ներկայումս տասնյակ հազարավոր ցուցարարներ շարունակում են բողոքի զանգվածային ցույցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ