News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը կրկին համագործակցության կոչ է արել տարածաշրջանի պետություններին՝ հայտարարելով, որ վերջնարդյունքում օտարերկրացիները ստիպված կլինեն հեռանալ տարածաշրջանից, հաղորդում է Tasnim-ը:

Քուվեյթ կատարած այցի շրջանակում Զարիֆը հանդիպել է Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ Ամհադ ալ Ջաբեր աս Սաբահի հետ: Վերջինս ջերմ ողջույններ է փոխանցել իր հորից՝ Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբեր աս Սաբահից, որը չէր կարողացել անձամբ հանդիպել Զարիֆի հետ հիվանդության պատճառով:

Բնութագրելով տարածաշրջանի հետաքրքրությունները որպես առաջնահերթություն՝ Քուվեյթի թագաժառանգն ընդգծել է, որ երկիրը մշտապես պատրաստ է համագործակցելու եւ երկխոսելու՝ ի նպաստ տարածաշրջանի շահերի, դրա անվտանգության եւ կայունության:

Զարիֆն իր կողմից մաղթել է շուտափույթ ապաքինում Քուվեյթի առաջնորդին, որին նա անվանել է տարածաշրջանի խորաթափանց առաջնորդներից մեկը, եւ կոչ արել ընդլայնել Քուվեյթի հետ ընկերական եւ եղբայրական հարաբերությունները:

«Մենք եւ դուք շարունակելու ենք ապրել այդ տարածաշրջանում, իսկ օտարերկրացիներ չեն լինի»,-ասել է Զարիֆը՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ընթացիկ իրադարձությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ