News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նյու Յորքից ամուսնական զույգը գնել է Ֆլորիդայում հանգստի համար 700 հազար դոլար արժողությամբ տուն, սակայն չի օգտագործել այն, քանի որ անգղների երամը բառացիորեն շրջափակել է առանձնատունը, հաղորդում է USA.one-ը:

Երեք ննջասենյակով, փակ լողավազանով եւ երեք քառորդ ակր հողատարածքով տունը դատարկ է: Ամուսիններն իրենց փոքրիկ դստեր հետ չեն կարող կայանել տան հարեւանությամբ: Նրանք ասում են, որ տան հոտն այնպիսին է, կարծես «փտում են հազարավոր դիեր», ավելին, ամուսինները եւս վախենում են փոքրիկի համար: Տասյակ կամ նույնիսկ հարյուրավոր մոխրագույն անգղներ ուսումնասիրել են իրենց տունը, պոկել ցանկապատը եւ կազմակերպել անվերջ պիկնիկ լողավազանի մոտ:

Տերերի խոսքով՝ թռչուններին պարբերաբար կերակրում է հարեւանուհին եւ հարյուրավոր անգղները շրջափակում են մոտակա տները կերակրին ավելի մոտ լինելու համար: Առաջին անգամ հասցված վնասը արժեցել էր շուրջ 3000 դոլար վերանորոգման համար:

Հարեւանները համարում են, որ Իռմա Աքոստա Արյա անունով տարեց բնակչուհին կերակրում է անգղներին, ջրարջերին եւ մյուս վայրի կենդանիներին: Հեռախոսային հաղորդագրություններին կինը չի պատասխանում: Ասեկոսեներ են պտտվում, որ նա անգամ գնացել էր տեղի ճահիճ ալիգատորներին կերակրելու համար: Չվող թռչունները պաշտպանված են Ֆլորիդայում դաշնային օրենքով, նրանց չի կարելի սպանել կամ անհանգստացնել:Դեռ ավելին, քաղցած սեւ անգղը կարող է հարձակվել ընտանի կենդանիների վրա: Այդ իսկ պատճառով ավելի լավ է դրանցից հեռու մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ