News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող մոտոերթը այսօր՝ օգոստոսի 18-ին, հասել է Գյումրի: Այս մասին տեղեկացնում է մոտոերթի կազմակերպիչներից Նարեկ Մալյանը:

Նախաձեռնության անդամները մասնակցել են «համահայկական փազլ» ակցիային, որը 15000 կտոր ունեցող հայկական ավանդական ընտանիք պատկեր է:

«Այստեղ պատկերված է հայկական, ավանդական ընտանիք, ցանկացած հայ կարող է գալ, 1000 դրամով առնի մի կտոր եւ այս ամբողջ համայնապատկերի մեջ մի փոքր կտորը տեղադրի եւ իր փոքրիկ լուման ունենա ազգայինի ստեղծման գործին, իսկ հավաքված 100 դրամներով Գյումրիում լուծվելու է 3 ընտանիքի բնակարանի հարց»,- ասաց Մալյանը:

Մալյանը կոչ արեց Գյումրի այցելողներին իրենց ներդրումն ունենալ եւ մեկ կտոր փազլ ամրացնել նկարին:

Մոտոերթը մեկնարկել է Հաղթանակ զբոսայգու տարածքից, նրանք կանցնեն հետեւյալ քաղաքներով.

Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Թալին, Աշտարակ։

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ