News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հանգստյան օրերին ռազմական բախումներ են գրանցվել Հնդկաստանի եւ Պակիստանի զինծառայողների միջեւ Ջամու եւ Քաշմիր նահանգներում վերահսկման գոտում, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով AFP գործակալությանը:

Գործակալությունը ներկայացնում է Հնդկաստանի Զինված ուժերի տվյալները, համաձայն որոնց՝ մարտերի հետեւանով օգոստոսի 17-ին զոհվել է մեկ հնդիկ զինծառայող, ընդ որում՝ Սրինագար քաղաքի շրջանում տեղի են ունեցել տասնյակ զինված միջադեպեր, որոնց հետեւանքով այդտեղ վիրավորվել է առնվազն ութ մարդ:

AFP գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել է առնվազն չորս հազար մարդ ձերբակալելու մասին հասարակական անվտանգության մասին օրենքը խախտելու մեղադրանքով: Նրանց մեծամասնությունն ինքնաթիռներով տեղափոխվել է Քաշմիրից, քանի որ տեղի բանտերը գերծանրաբեռնված են, հաղորդում է AFP-ը:

Օգոստոսի 7-ին Պակիստանի իշխանությունները իջեցրել էին Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, երբ վերջինս չեղարկել էր Ջամու եւ Քաշմիր նահանգների հատուկ կարգավիճակը:

Օգոստոսի 5-ին Նյու Դելին պարզեցրել էր վիճելի Ջամու եւ Քաշմիր շրջանի հատուկ կարգավիճակը, որը գրված է Հնդկաստանի սահմանադրության մեջ: Հուլիսի վերջին կենտրոնական իշխանությունները սկսել էին տեղափոխել նահանգ, որտեղ պահպանվում է անկայուն քաղաքական իրավիճակ, լրացուցիչ 10 հազար զինծառայողներ: Նահանգի կառավարությունը օգոստոսի 2-ին կոչ էր արել զբոսաշրջիկներին եւ ուխտագնաց հնդիկներին հնարավորինս սեղմ ժամկետներում լքել այն:

Պաշտոնական Իսլամաբադն անվանել էր հնդկական իշխանությունների գործողություններն «անօրինական եւ միակողմանի»: Քաշմիրի տարածքը շարունակում է վիճելի մնալ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ 1947 թվականից, երբ Լոնդոնը, անկախություն տրամադրելով Բրիտանական Հնդկաստանին, կիսել էր այն կրոնական հատկանիշով: Երկու կողմերն էլ իրականացնում են ադմինիստրատիվ կառավարում Քաշմիրի առանձին շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ