News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 16:39-ին տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 16:34-ի սահմաններում Սևանի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 25 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Դավիթ Ս.-ին (ծնված 1993 թ.) և Սերգեյ Մ.-ին (ծնված 1991 թ.). հոսպիտալացման կարիք չի եղել:

Ժամը 15:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:08-ի սահմաններում Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 200 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու:

Փրկարարները ջրից դուրս են բերել Հովհաննես Չ.-ին (ծնված 1997 թ.) և Հովհաննես Մ.-ին (ծնված 1997 թ). հոսպիտալացման կարիք չի եղել:

Տպել
Ամենաշատ