News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին և Սալլի գյուղերի միջև գտնվող դաշտում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին:

Այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք, թփուտներ և 11 գիհի՝ մասնակի:

Բարդ ռելիեֆի և մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տպել
Ամենաշատ