News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Տպել