News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը Գրենլանդիան ձեռք բերելու մասին անհեթեթ է, այդ երկիրը չի վաճառվում: Այս մասին DR պարբերականի հետ զրույցում ասել է Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը:

«Սա անհեթեթ բանավեճ է, եւ Կիմ Կիլսենը (Գրենլանդիայի վարչապետը), իհարկե, հասկացրել է, որ Գրենլանդիան չի վաճառվում, ուստի քննարկումը դադարեցվում է»,- ասել է երկրի վարչապետը: 

Sermitsiaq պարբերականը հայտնում է, թե Ֆրեդերիկսենը հույս ունի, որ Թրամփը ոչ մի լուրջ բան նկատի չի ունեցել: Դանիայի վարչապետի խոսքով՝ կան շատ այլ թեմաներ, որոնք իրենք (Կիլսենի հետ) կցանկանային Թրամփի հետ քննարկել, մասնավորապես Արկտիկայում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:

Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ գնմամբ հետաքրքրվել է, բայց ռազմավարական առումով, եւ այն «օրակարգի թիվ մեկ» թեման չէ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով առաջատար խորհրդական, Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լարրի Քուդլոուն հավելել էր, որ կղզին հարուստ է հանքային պաշարներով, եւ այն գնելու մասին մտածում էր դեռեւս նախագահ Հարրի Թրումենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ