News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է, շուտով կհասնեն Երեւան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը, ով նաեւ ավտոերթից տեսանյութեր է հրապարակել:

«Ջերմուկցիներն ավտոերթով գալիս են Երեւան։ Փաշինյան, չհիասթափեցնես էս մարդկանց»,- իր հերթին գրել է լրագրող, քաղակտիվիստ Արման Ղարիբյանը:

Նշենք, որ այսօր Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել: Հրավիրյալների թվում կան բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները։ Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: Ամուլսարի պոստերում հերթապահելու են համայնքի կանայք: Նույն ժամին Երեւանում Բաղրամյան 26-ի դիմաց նույնպես հավաք է լինելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել