News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն ՝ Սիրիայի հյուսիս-արեւլքում անվտանգության գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց  մեկնաբանությունները «սադրիչ» է անվանել, հաղորդում է  Tasnim-ը:

«Սիրիայի հյուսիս-արեւլքում անվտանգության գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց  մեկնաբանությունները եւ պայմանավորվածությունները սադրողական են եւ մտահոգություն են առաջացնում», - ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

«Նման միջոցները, ինչպես նաեւ ամերիկյան պաշտոնատար անձանց մյուս գործողությունները ապակայունացնում են իրավիճակը եւ վտանգավոր իրադրություն կստեղծեն՝ հաշվի չառնելով Սիրիայի ներքին գործերին միջամտությունները», - հավելել է նա:

«Սիրիայի հյուսիս-արեւլքում ամերիկացիների վարքագիծը Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է եւ հակասում է միջազգային իրավունքի նորմերին», - հավելել է Մուսավին:

«Ակնհայտ է, որ Սիրիայի հյուսիսային սահմանին անվտանգության խնդիրները լուծվելու են հարեւանների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա եւ կարիք չկա միջամտել օտարերկրյա տերությունների գործերին», - եզրափակել է նա:

Ավելի վաղ այս ամիս ԱՄՆ-ն եւ Թուրքիան պայմանավորվել էին ստեղծել համատեղ օպերատիվ կենտրոն Սիրիայի հյուսիսում այսպես կոչված անվտանգության գոտու համակարգման  եւ կառավարման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ