News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի հարձակմանը ենթարկված երկրներին փոխհատուցման բաշխման ժամանակ զգացվել է արդարացիության պակաս: Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը այսպիսի կարծիք է հայտնել dpa-ի հետ հարցազրույցում: Քաղաքական գործչի կարծիքով՝ պատերազմական տուգանքներ վճարելիս Լեհաստանը խտրականության է ենթարկվել:

Չնայած այն հանգամանքին, որ Լեհաստանն առանձնապես ուժեղ է տուժել նացիստական ռեժիմի օկուպացիայի հետեւանքով, այս երկրին ֆինանսական փոխհատուցումների վճարումները «նվազագույն» էին, հայտարարել է Չապուտովիչը: «Ընդ որում՝ երկրներ կան, որոնք շատ անգամ ավելի քիչ կորուստ են ունեցել, բայց մեծ փոխհատուցումներն են ստացել: Մի՞թե դա արդարացի է»,- հայտարարել է դիվանագետը: Նրա խոսքով՝ նկատի է ունեցել կոնկրետ Ֆրանսիային եւ Նիդեռլանդներին: 

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Լեհաստանը կրել է ամենազգալի կորուստները երկրի բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ: Երբ 2015 թվականին երկրում իշխանության եկավ Յարոսլավ Կաչինսկու «Օրենք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը, Գերմանիայի կողմից պատերազմական տուգանքների հարցը կրկին սկսեց ակտիվորեն քննարկվել:

Ավելի վաղ Լեհաստանում հաշվարկել էին, որ նացիստական ռեժիմի կողմից երկրին հասցված վնասի ընդհանուր չափը կազմում է 800 մլրդ եվրո: Գերմանիան իր հերթին պատերազմական տուգանքների հարցը փակված է համարում 1990 թվականի Գերմանիայի հարաբերությունների վերջնական կարգավորման մասին պայմանագրի շրջանակում:

Բունդեսթագի փորձագետները Լեհաստանի պահանջները իրավաբանորեն չհիմնավորված են համարում, քանի որ Վարշավան 1953 թվականին, այնուհետեւ կրկին 1970 թվականին հստակորեն հրաժարվել է պատերազմական տուգանքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ