News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 20:27-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, այնուհետև՝ ևս չորս մարտական հաշվարկ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին, մարվել՝ ժամը 07:21-ին:

Պարզվել է, որ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Գեղադիր և Ողջաբերդ գյուղերից 110 բնակիչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր վթար Լոռու մարզում․ կան վիրավորներ․ փախուստի դիմած վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի (ֆոտո)
Վթարից հետո BMW-ի վարորդ Պ. Մելքոնյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն․․․
Պաշտոնեական կեղծիքի գործով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. գործն ուղարկվել է դատարան.ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի նախկին ղեկավարը, նրա տեղակալը, օգնականը, համայնքապետարանի...
Հրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցում պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի մշակման արտադրամասում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր դեկտեմբերի 3-ին, ժամը 03:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել...
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էսթենը
Նրա մահվան պատճառն է COVID-19 հիվանդությունը․․․
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը
Միջազգային սուրհանդակային առաքանիից հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց…
19-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով կալանավորվել է համագյուղացին
Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների…
Ամենաշատ